Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հերթով անհետանում են

Հերթով անհետանում են
21.06.2012 | 22:43

Այս անգամ «թռչող ափսեների զոհ» է դարձել բասկետբոլի Կուբայի ազգային հավաքականի հինգ խաղացող: Նրանք չեն ներկայացել Նիկարագուայի ընտրանու հետ պատասխանատու խաղին: Չներկայանալն ինչ-որ տեղ ոչինչ. խնդիրը բարդանում է նրանով, որ ընդհանապես տեղեկություն չկա նրանց որտեղ գտնվելու մասին: Ի դեպ` նման անհայտացումներն Ազատության կղզու ներկայացուցիչների համար դարձել են առօրեականի հավակնություններ ունեցող բան: Ընդ որում` անհետանում են ոչ միայն կուբացի սպորտսմենները, այլև` դիվանագետները, դերասանները, պարզապես շարքային մարդիկ: Վերջին նման դեպքն արձանագրվել է նյույորքան կինոփառատոնում, որտեղ ետնաբեմից անհետացան միանգամից բոլոր դերասանները: Իսկ դրանից մի փոքր առաջ էլ չքացել էին ԱՄՆ-ի մրցումների մեկնած երկրի ազգային ընտրանու ֆուտբոլիստները: Այս Ազատության կոչված կղզին ոնց որ թե այնքան էլ չի համապատասխանում իր բարձր անվանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ